Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Հույսի շող

Հույսի շող
29.07.2016 | 00:46

Այս օրերին, երբ երկրում խառնակ վիճակ է, մարդիկ էլ՝ խիստ նյարդային, դժվար է մի լուսավոր բան գտնել: Սակայն այն տեղեկությունը, որ մեզ փոխանցեցին, հույսի մի շող է: Քիմիական հսկայի՝ «Նաիրիտի» խնդիրները տարիներ շարունակ ձգվում են, կաուչուկի ամենախոշոր արտադրությունից ոչինչ չի մնացել: Մի նախարարից մյուսին փոխանցվող խնդիրների փաթեթը ոչ մի դրական տեղաշարժ չի արձանագրում, լավագույն դեպքում աշխատակիցների տևական դժգոհությունից հետո մարվում է չվճարված աշխատավարձերի մի մասը: Թվում էր՝ «Նաիրիտի» հարցը լուծում չունի, սակայն պարզվում է, որ այս հարցում կա էական տեղաշարժ:

Մեր տեղեկություններով՝ մինչև տարեվերջ բավականին լուրջ ներդրումներ են արվելու գործարանում, և մեծ է հավանականությունը, որ այն գրեթե նախկին թափով կաշխատի: Թե ովքեր են այս ամենի թիկունքում, առայժմ մեզ չհաջողվեց պարզել, բայց էականն այն է, որ նաիրիտցիները կրկին աշխատանք կունենան:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5835

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ